1970-ականներին ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը ծրագրում էր օդային հարվածներ հասցնել Կուբային: Այս մասին գրում է BBC-ն` վկայակոչելով կառավարության փաստաթղթերը:
Քիսինջերին զայրացրել է 1976-ին Կուբայի զորքերի ներխուժումը Անգոլա, և նա մտադիր էր պատժել Ֆիդել Կաստրոյի ռեժիմին մեկ այլ աֆրիկյան երկիր զորքեր ուղարկելու դեպքում:
Գաղտնազերծած փաստաթղթերը մատնանշում են, որ Քիսինջերը ցանկանում էր, որ ԱՄՆ-ը հակամարտի Կուբայի հետ: