Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը նախորդ ամառ կարող էր տեղափոխվել ոչ թե «Բարսելոնա», այլ «Ռեալ Մադրիդ»:
Այս ամենի մասին լրատվամիջոցներին հայտնել է ֆուտբոլիստի հայրը: Նրա խոսքերով «Ռեալ»-ը Նեյմարի տրանսֆերի համար առաջարկել է 150 մլն եվրո: Չնայած այս ամենին, ֆուտբոլիստը ցանկացել է տեղափոխվել «Բարսելոնա»:
Հիշեցնենք, որ Նեյմարի «Բարսելոնա» տեղափոխություն արժեցել է 57 մլն եվրո: