Իտալական «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը Ա Սերիայի առաջին 5 տուրերում գոլ բաց չի թողել` կրկնելով սեփական ռեկորդը, որը գրանցել էր 16 տարի առաջ:
1998/1999 թվականների մրցաշրջանում «Յուվենթուս»-ը կրկին գոլ չէր ընդունել սեփական դարպասը 450 րոպե: Այս մրցաշրջանի մեկնարկում Բուֆֆոնը հիանալի խաղ է ցուցադրում: «Ատալանտա»-ի հետ հանդիպման ժամանակ էլ նա ետ մղեց 11 մետրանոց հարվածը:
Նշենք, որ Չեմպիոնների Լիգայի խաղարկության առաջին տուրի «Մալմյո»-ի դեմ խաղում նույնպես «Ծեր Սինյորա»-ն գոլ բաց չի թողել: