Ազգային ժողովում մինչ կառավարության հետ հարցուպատասխանի սկիզբը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ ավարտվեց խմբակցությունների ներկայացուցիչների և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հանդիպումը։
Պատգամավորներն այդ հանդիպումը պահանջել էին մի քանի ժամ առաջ՝ ԱԺ նախագահի հետ հանդիպման ժամանակ, որպեսզի քննարկեն Շրջանառության հարկի մասին օրենքում կառավարության կատարած վերջին փոփոխությունները, որոնք մեծ դժգոհություն են առաջացրել առևտրականների շրջանում։
Հանդիպումից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողներին ասաց, որ պայմանավորվել են վաղը՝ առավոտյան ժամը 10-ին, կրկին հանդիպել՝ քննարկելու այդ հարցը։
Ինչ վերաբերում է օրենքին, ապա Վ. Բաղդասարյանի խոսքով՝ օրենքը պետք է գործի երկու ամիս, և եթե խնդիրներ առաջանան, այն ժամանակ հարցերը վեր կհանեն։