«Կառավարությունը միգուցե չի զգում իրավիճակի լրջությունը, բայց դա զգում է Հանրապետական խմբակցությունը»,- Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ հանդիպումից հետո ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանը։
Խոսքը վերաբերում է Շրջանառության հարկի մասին օրենքի՝ փոքր ու միջին բիզնեսի շրջանակներում առաջացրած դժգոհություններին: Պատգամավորի խոսքերով՝ փոքր ու միջին բիզնեսի շրջանակում Շրջանառության հարկի մասին օրենքի առաջացրած դժգոհությունները կարող են լուրջ զարգացումներ առաջ բերել, քանի որ Երևանի հետ միասին արդեն Գյումրիի և հանրապետության մյուս խոշոր քաղաքների առևտրականներն էլ են ոտքի կանգնել։
Ա. Մանուկյանը նաև ավելացրեց, որ կառավարությունն անդրդվելի է՝ որևէ զիջման չի գնում, բայց միգուցե նրանք հասկանան խնդրի լրջությունը ՀՀԿ խմբակցության հետ քննարկելուց հետո։
Քննարկումը կշարունակվի վաղը առավոտյան. «Իրենք կարծես թայմ-աութ են վերցրել, որ խնդիրը ևս մեկ անգամ քննարկեն հանրապետականների հետ, քանի որ կուսակցությունում կառավարությունից ավելի լավ են պատկերացնում իրավիճակը»։