Friday, 19 04 2024
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ

Առաջիկայում ՀՀ-ԵՄ գործակցության շուրջ ավելի հստակ պատկեր կունենանք. Տրայան Հրիսթեա

Շատ շուտով Հայաստանն ու Եվրոպական միությունը կկազմակերպեն երկկողմ հանդիպում՝ ՀՀ-ԵՄ համագործակցության ոլորտների հստակեցման նպատակով: Այսօր մի շարք լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ իշխանությունները ներկայացրե՞լ են առաջարկներ ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ, և ե՞րբ կարելի է հստակության սպասել:

Դեսպանը տեղեկացրեց, որ այս հարցի առնչությամբ նախատեսում են անցկացնել քննարկումներ, որոնք նախապատրաստական աշխատանքների փուլում են: «Այսինքն՝ մենք արդեն աշխատում ենք մեր հայաստանյան գործընկերների հետ: Շատ շուտով մենք կկազմակերպենք երկկողմ հանդիպում՝ նվիրված այս հարցին: Դուք պետք է հասկանաք, որ այսպիսի հանդիպումը պետք է մանրակրկտորեն նախապատրաստվի: Հանդիպումը նվիրված է լինելու համագործակցությունը շարունակելու փոխընդունելի օրակարգին, համագործակցության ոլորտների հստակեցմանը: Լիահույս եմ, որ առաջիկայում ավելի հստակ պատկեր կունենանք այս հարցի կապակցությամբ»,- ասաց դեսպանը:

Վերջինս վստահություն հայտնեց, որ այդ հանդիպումը տեղի կունենա շատ շուտով: «Ինչպես ասացի, ընթացքի մեջ են նախապատրաստական աշխատանքները, ու իմ համոզմամբ՝ այստեղ շատ ավելի կարևոր է էությունը, քան վերջնաժամկետը»,- այսպես ավարտեց իր խոսքը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերի 3-ից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը միանում է Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգն անորոշ է: Ու թեև Հայաստանն ամենաբարձր՝ ՀՀ նախագահի մակարդակով հայտարարել է, որ ցանկանում է շարունակել ԵՄ-ի հետ քաղաքական մակարդակի հարաբերությունները, ցանկություն է հայտնել ստորագրել Ասոցացման համաձայնագիրն առանց ԽՀԱԱԳ պայմանագրի, այնուամենայնիվ՝ ԵՄ-ին չի ներկայացրել այն ոլորտները, որոնցում Հայաստանը կարող է շարունակել ԵՄ-ի հետ համագործակցությունը, քանի որ առաջիկայում Հայաստանը ՄՄ-ին անդամակցելու դեպքում կունենա միջազգային պարտավորություններ, որոնք անհամատեղելի են ԵՄ ԱՀ/ԽՀԱԱԳ-ի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում