Tuesday, 23 04 2024
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը

Արատավոր քաղաքական շրջանառությունը

ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» հայտարարություն են տարածել Արարատի քաղաքապետարանի մասին, որը ըստ էության այն մասին է, որ քաղաքապետարանը փորձում է առնվազն թյուրըմբռնում և թյուրիմացություն առաջացնել Արարատ քաղաքում եռյակի հանրահավաքից առաջ:

ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» հայտարարությամբ պարզաբանել են իրավիճակը և արձանագրել, որ հանրահավաքը, այսպես ասած, օրինական է՝ չնայած Արարատի քաղաքապետարանը չի պատասխանել իրենց իրազեկմանը:

Արարատը Հովիկ Աբրահամյանի մարզն է, և եթե այդ մարզում փորձ է արվում խոչընդոտել եռյակի հանրահավաքներին, կնշանակի այդ հարցում, մեղմ ասած, անմասն չէ ինքը՝ Հովիկ Աբրահամյանը: Եվ եռյակն անկասկած լավատեղյակ է իրերի այս վիճակից, ի վերջո՝ Հովիկ Աբրահամյանն, այսպես ասած, օտար մարդ չէ: Եվ ուրեմն՝ եթե առկա է իրերի նման վիճակ, կնշանակի Հովիկ Աբրահամյանը կա՛մ օգնում է եռյակին, այսպես ասած, թեժացնել հանրահավաքային շարքը, ինչին, բնականաբար, նպաստում են նմանօրինակ խոչընդոտներն ու արգելքները, կա՛մ էլ Հովիկ Աբրահամյանն ու եռյակը հեռակա դիմակայության մեջ են և ըստ էության փորձում են միմյանց ինչ-որ զիջումներ կամ գործարքներ պարտադրել:

Սույն ֆոնին շատ բազմանշանակ է ստացվում Շրջանառության հարկի մասին առևտրականների բողոքը և այդ բողոքի, այսպես ասած, «աշխարհագրությունը»: Բողոքը սկսվեց կառավարությունից, ինչն ըստ էության միանգամայն արդարացված ու տրամաբանական է, որովհետև Շրջանառության հարկի մասին օրենքի նախագծի հեղինակը կառավարությունն է, սակայն ոչ միայն սա, այլ նաև հենց կառավարությունն է, որ կարող է կասեցնել օրենքի կիրառումը և լուծումներով դիմել ԱԺ-ին: Իհարկե, հնարավոր է նաև ԱԺ-ի տարբերակը, սակայն սա շատ ավելի, այսպես ասած, դանդաղ գործող տարբերակ է, և տրամաբանականը հենց կառավարության օպերատիվությունը կլիներ:

Սակայն տեղի ունեցավ շատ զարմանալի մի բան՝ կառավարությունում ցուցարարներին մերժեցին, իսկ ցույցը տեղափոխվեց Ազգային ժողովի դիմաց և հասցեագրվեց Ազգային ժողովին, այսինքն՝ ակնհայտորեն ավելի ծանրաշարժ մի մարմնի՝ այն դեպքում, երբ կառավարությունն ուներ հարցին լուծում տալու ավելի օպերատիվ հնարավորություններ՝ չհաշված, որ հենց ինքն էլ օրենքի հեղինակն է:

Բայց ցուցարարները զարմանալիորեն թողեցին կառավարությանը հիմնական թիրախից դուրս, ինչում անկասկած պետք է նկատել, որ բավականաչափ մեծ էր, այսպես ասած, ոչ իշխանական ուժերի դերակատարումը: Նրանք պահեցին բողոքը ԱԺ շրջանակներում, ինչի արդյունքում մի կողմից՝ կառավարությունը և Հովիկ Աբրահամյանը դուրս բերվեցին անմիջական թիրախից, մյուս կողմից՝ ըստ էության կարողացան խնդիրը օգտագործել իրենց քաղաքական նպատակներին համահունչ և ծառայեցնել հիմնականում հոկտեմբերի 10-ի հանրահավաքի գովազդին՝ ըստ էության թաղելով բուն հարցը:

Այս իրողությունները, այս ընթացքը երբ համադրում ենք, այսպես ասած, հանրահավաքի արարատյան «արգելքներին», ապա նկատելի է դառնում, որ իրականում երևի թե գործ ունենք ոչ իշխանական ուժերի և Հովիկ Աբրահամյանի բավական ներդաշնակ ու համաձայնեցված գործողությունների հետ, որոնց արդյունքում Հովիկ Աբրահամյանը դուրս է բերվում հիմնական թիրախից, մյուս կողմից՝ սոցիալական լարվածություն է գեներացվում հոկտեմբերի 10-ից առաջ:

Սա, իհարկե, շատ հիանալի կլիներ, եթե այս ամենին զուգահեռ՝ լուծվեր առևտրականների բուն խնդիրը, սակայն բուն խնդիրը, ինչպես տեսնում ենք, դառնում է շահարկումների առարկա, և այն, որ խնդիրը գցվում է ՀՀԿ-ական խորհրդարանական մեծամասնության տիրույթ, լավագույնս նպաստում է շահարկմանը, քանի որ տվյալ պարագայում հարց լուծողը՝ արագ և կոնկրետ հարց լուծողը, պետք է լիներ կառավարությունը, և միայն այս րոպեի համար հարցի լուծումից հետո պետք էր ճնշումը տեղափոխել կառավարության կնիքի վերածված ԱԺ մեծամասնության վրա և արդեն օրենսդրական ավելի հիմնավոր փոփոխություններ պարտադրել:

Հարցերը նման կերպ կլուծվեին, սակայն նման կերպ իհարկե՝ հասարակության հարցերը կլուծվեին, ոչ թե ներիշխանական հարաբերությունների պարզաբանման, որով այսօր զբաղված են քաղաքական դաշտի երկու ծայրերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում