ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը մեկնաբանել է «Բարսելոնա»-ի նկատմամբ 3:2 հաշվով տոնած հաղթանակը:
«Շատ գոհ եմ «Բարսելոնա»-ի նկատմամբ տոնած հաղթանակից: Քիչ ժամանակ ունեինք այս խաղին նախապատրաստվելու համար: Դժվարին իրավիճակում էինք, բայց ես ֆուտբոլիստներին ասացի, որ թիմային խաղը կարևոր է:
Հասկացանք՝ ինչի հաշվին կարող ենք պայքարել: Հիանալի հաղթանակ էր ՊՍԺ-ի ու ամբողջ Ֆրանսիայի համար: Կարծում եմ՝ նման հաղթանակը շատ կարևոր է մեզ համար»,- Բլանի խոսքերը մեջբերում է AS-ը: