Դերասանուհի Էնն Հեթեուեյը զարդարել է Elle UK-ի նոյեմբերյան համարի շապիկը: Նա նաև ամսագրին տված հարցազրույցում խոսել է հանրահայտ լինելու մասին՝ տեղեկացնում է spletnik.ru-ն:
Էննը հայտնել է, որ համաշխարհայն հռչակն ու «Օսկարը» մեծացրել են իր հասցեին քննադատությունը, ինչից հետո որոշել է դադար վերցնել ու չերևալ հանրության աչքին:
«Փառքը երկար ժամանակ փչացնում էր կյանքս: Ես չգիտեի՝ ինչ անել իմ հույզերի հետ, իսկ մարդիկ խորհուրդ էին տալիս պարզապես լինել այնպիսին, ինչպիսին կամ: Սակայն խնդիրն այն էր, որ ես դեռ չգիտեի, թե իրականում ինչ եմ ինձնից ներկայացնում: Անցած տարվա ընթացքում ես սովորեցի թուլանալ ու վայելել կյանքը»,- ասել է Էննը:
Նրա խոսքով՝ մարդիկ հավանաբար պետք է հանգստանային իրենից, սակայն հիմա ինքը սովորել է ավելի լավ կառավարել բացասական հույզերն ու անտեսել քննադատությունները: