iTunes Festival-ի վերջին օրերը անցել են երկու հայտնի արտիստների երգերի հնչյունների ներքո, որոնք բարձրացել են Լոնդոնի Roundhouse-ի բեմահարթակ. փառատոնում իրենց հիթերն են ներկայացրել Քայլի Մինոուգն ու Լեննի Կրավիցը: Այս մասին հայտնում է elle.ru-ն:
46-ամյա Մինոուգը հայտնվել է բեմում Սալվադոր Դալիի ոճով՝ շուրթերի տեսքով բազմոցին՝ կարմիր կարճ զգեստով ու կաբարե ոճի գլխարկով: Մեկուկես ժամում փոփ երաժշտության թագուհին հասցրել է ներկայնալ տարբեր կերպարներով ու կատարել դասական հիթեր, ինչպիսիք են՝ Love At First Sight-ը, Wow-ը, Can’t Get You Out Of My Head-ը ու Slow-ն:
Հանդիսատեսը ջերմորեն է ընդունել նաև 50-ամյա երգիչ Լեննի Կրավիցիի լեգենդար American Woman երգը, ինչպես նաև It Ain’t Over, Til It’s Over և Fly Away-ը, ինչպես նաև նոր երգեր՝ Strut ալբոմից:
Դերասանը բեմում հայտնվել է իր ֆիրմային կերպարով՝ նեղ ջինսերով, մուգ ակնոցով ու 70-ականների ոճի շարֆով: