Փարիզում «Սեն Ժերմեն» և «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբների միջև երեկ կայացած հանդիպումն ավարտվել է 3:2 հաշվով՝ հօգուտ «Սեն Ժերմենի»:
Մարզադաշտում բազմաթիվ երկրպագուների շարքում երևացել է աստղային տրիո՝ Բեյոնսե, Ջեյ Զի և Դևիդ Բեքհեմ: Այս մասին հայտնում է Buzzfeed պորտալը: Նրանք լուսանկարչի օբյեկտիվում են հայտնվել կատակելիս ու ծիծաղելիս:
Հանդիպումը տեղի է ունեցել Parc des Princes մարզադաշտում: