Հենց նոր Ազգային ժողովի նախագահի մոտ հանդիպում սկսվեց Գալուստ Սահակյանի և խմբակցությունների ղեկավարների հետ։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան քառյակը նիստ էր հրավիրել և որոշել էր դիմել ԱԺ նախագահին՝ անհապաղ նիստ հրավիրել՝ քնարկելու «Շահութահարկի մասին» օրենքում կառավարության կատարած փոփոխությունների ստեղծած իրավիճակը։
Նոր փոփոխությունների պատճառով հազարավոր առևտրականներ դուրս են եկել փողոց և պայքարում են իրենց նկատմամբ սահմանված հարկային նոր պայմանների դեմ։ Ոչիշխանական խմբակցությունները առաջարկում են առայժմ պահպանել հին ռեժիմը, մինչև ընդհանուր լուծումներ կգտնեն։