Friday, 29 03 2024
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00

Ֆիննախը տուգանել է մի շարք ընկերությունների

Տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով սեպտեմբերի 21-30-ը հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ Հաշվետվություն է ներկայացրել Ֆինանսների նախարարությունը:

Ֆիննախի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 16 ստուգումների արդյունքում արձանագրվել է 110.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

Առավել ուշագրավ են հետևյալ ընկերություններում կատարված ստուգումները. «ՎԱՀՄԵՐ» ՍՊԸ՝ 23.4մլն դրամ, «ԳՆԹՈՒՆԻՔ» ՍՊԸ՝ 22.6մլն դրամ, «ԱՌՄԲԻԼ» ՍՊԸ՝ 8մլն դրամ, «ԷՅ ԹԻ ԷՄ ՍԻ» ՍՊԸ՝ 8մլն դրամ, «ՄԱՌՄԵԼ-ԱՐՄԱՆԻ» ՍՊԸ՝ 5.2 մլն դրամ և այլն:

Շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 57 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 40-ի մոտ՝ հսկիչ գնումներ և 29-ի մոտ՝ ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներ, արձանագրվել է 4.8 մլն դրամի տուգանք: Իրականացված չափագրումների արդյունքում նախորդ ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է շրջանառությունների աճ` 411մլն դրամի չափով:

Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 24 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 63 չգրանցված աշխատող և արձանագրվել է 18.7մլն դրամի հարկային պարտավորություն, այդ թվում՝ «ԱՐՄԱԴԱ» ՍՊԸ-ի մոտ 22 չգրանցված աշխատող՝ 13.2մլն դրամ, «ԿԱՐԴԻՆԱԼ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-ի մոտ 8 չգրանցված աշխատող՝ 2.4մլն դրամ: Չփաստաթղթավորված գործարքների մասով այլ հարկ վճարողների հարկային պարտականությունները չկատարելուն օժանդակելու բացահայտումներին ուղղված հարկային հսկողության շրջանակում սեպտեմբերի երրորդ տասնօրյակում 4 հարկ վճարողի մոտ կատարվել է լրացուցիչ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ՝ 85.5մլն դրամի չափով և նյութերն ուղարկվել են Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչություն: Այդ ընկերություններն են՝ «ԳԱՐԱՆՏԻԱ ՇԵՆ»՝ 50.8մլն դրամ, «ԱՍՏԱՊ»՝ 11.6մլն դրամ, «ԱՍԹԵՄՎԱԼ»՝ 10.7մլն դրամ և «ՍԻՄ ԱՂԲՅՈՒՐ»՝ 10.3մլն դրամ: Ընդհանուր առմամբ՝ երրորդ տասնօրյակում ցանկում ընդգրկված հարկ վճարողների մոտ իրականացված հսկողական միջոցառումների արդյունքում բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարը կազմել է 230.7մլն դրամ:

Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի սեպտեմբերի 21-ից 30-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 30 հազար 739 հատ կամ 56.5%, որոնցում արտացոլված շրջանառության գումարը նվազել է 628.2մլն դրամով կամ 10.3%-ով: Այդ նվազումը պայմանավորված է մի քանի խոշոր հարկ վճարողների շրջանառությունների նվազմամբ, որոնցից առանձնացման ենթակա են՝ «ՍՈՎՌԱՆՈ»՝ -716.9 մլն (-30 հատ), «ԵՎՐՈՊԱ»՝ -153.2 մլն (-50 հատ), «ՄԱՆԱՆԱ ԳՐԵՅՆ»՝ -90.6 մլն (-26 հատ), «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»՝ -56.3 մլն (-3326 հատ), «Ա ԵՎ Գ»՝ -50.5 մլն (+589 հատ) ընկերությունները:

Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող միջոցառումներով Ֆինանսների նախարարությունն էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի դիտարկմամբ պարզել է, որ սեպտեմբերի 10-20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում տարբեր պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3670 էլեկտրոնային հարկային հաշիվ՝ 2մլրդ դրամ ընդհանուր արժեքով, այսինքն՝ նախորդ տասնօրյակի համեմատ անվավեր կամ չեղյալ ճանաչված հարկային հաշիվների քանակը նվազել է 894 հատով, իսկ ընդհանուր արժեքը՝ 400մլն դրամով:

Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ- հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, սեպտեմբերի 3-րդ տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 15 միջոցառում` կապված հարկային հաշիվների դուրս գրման նկատմամբ հսկողության հետ, բյուջե հետ փոխհարաբերությունների ճշտության 6 ստուգում և 10 չափագրում, իսկ 190 հարկ վճարողի մոտ դրանք ընթացքի մեջ են:

Տասնօրյակում ավարտված ՕՀՄ-ների արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է 4.8մլն դրամի տուգանք, իսկ ԲՍ-ների արդյունքում՝ 43.7մլն դրամ լրացուցիչ վճարման գումար, այդ թվում՝ «ԱՍԷԴԼ»՝ 14.2մլն դրամ, «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ»՝ 10.6մլն դրամ, «ՍՊԻՏԱԿ-1»՝ 7.3մլն դրամ և այլն:

Շարունակվում է նաև ցուցանիշների բարելավման պահանջն ընդունած հարկ վճարողների կողմից ճշտված հաշվարկների ներկայացման գործընթացը, որի արդյունքում առաջանում են լրացուցիչ հարկային պարտավորություններ: Այսպես, փաստաթղթաշրջանառության բարելավման, գների կարգավորման, դուրս գրվող հարկային հաշիվների քանակի ավելացման, նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկների ներկայացման, ինչպես նաև հարկային բեռի ավելացման միջոցով 55 հարկ վճարողի մոտ առաջացել է 55.6մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

Աշխատողների իրական թվաքանակի հայտարարագրման, աշխատավարձերի իրական մակարդակների արտացոլման հետևանքով 70 հարկ վճարողի մոտ աշխատողների թվաքանակն ավելացել է 170-ով և առաջացել է 60.1մլն դրամի լրացուցիչ եկամտային հարկ:

Ընդհանուր առմամբ՝ սեպտեմբերի երրորդ տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 395մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում