Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ, էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը այսօր «Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան, թե ե՞րբ է հնարավոր իջնեն բանկային տոկոսադրույքները Հայաստանում, քանի որ բիզնեսը չի կարողանում զարգանալ դրանց բարձր լինելու պատճառով, ասաց. «Ձեր հարցի պատասխանը մեր խնայողություների գնի մեջ է: Մենք պատրա՞ստ ենք մեր խնայողությունները ավելի ցածր տոկոսներով բանկերում ներդնել: Երբ որ այս խնդիրը կլուծենք, այդ ժամանակ էլ բանկերը կկարողանան ավելի ցածր տոկոսով վարկեր տրամադրել»:
Արձագանքելով մեր հիշեցմանը, թե նաև դրսից են էժան վարկեր գալիս, հավելեց. «Երբ որ գումարվում է մեր երկիրի ռիսկը, այն տոկոսներն են, որ կան»: