Ռուսաստանի Դաշնային խորհուրդը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրը: Այս որոշումը պատգամավորները միաձայն են ընդունել. դրա օգտին քվեարկել են նիստին մասնակցող 140 խորհրդարանականները, հայտնում է ITAR-TASS-ը:
«Պայմանագրի վավերացումը պատմական իրադարձություն է»,- հայտարարել է Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: Նա պատգամավորներին շնորհակալություն է հայտնել աջակցության համար:
Միության ստեղծման մասին պայմանագիրը ստորագրել են Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները 2014 թ. մայիսի 29-ին: