Դերասանուհի Եվա Մենդեսը, որը բոլորովին վերջերս է մայրացել, մասնակցել է Vogue Eyewear ակնոցների հավաքածուի աշուն-ձմեռ գովազդային արշավին, հայտնում է spletnik.ru-ն:
Մենդեսը ցուցադրել է ակնոցներ՝ սկսած գունավոր շրջանակներից ու վերջացրած խոշոր ապակեպատ ակնոցներով:
Հիշեցնենք, որ երկուսուկես շաբաթ էլ չի անցել այն օրից, ինչ ծնվեց Եվա Մենդեսի ու Ռայան Գոսլինգի դուստրը: Այս պահին անգամ տեղեկություններ չկան այն մասին, թե ինչ անուն են ընտրել փոքրիկի համար: