Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Ատլետիկո»-ի դեմ խաղից առաջ Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին իր կարծիքն է հայտնել մադրիդյան թիմի մասին:
«Մենք պետք է վերադառնանք դրական արդյունքով: Բարդ խաղ եմ ակնկալում: «Ատլետիկո»-ում արտացոլվում է Սիմեոնեի բնավորությունը` կամքի անհավանական ուժը: Սիմեոնեի թիմը միասնական է և կարող է պրեսինգի ենթաչկել 95 րոպե: Չմոռանանք, որ Սիմեոնեի թիմը Իսպանիայի չեմպիոն է:
Հիշեցնենք` «Ատլետիկո»-«Յուվենթուս» հանդիպումը կայանալու է այսօր` հոկտմբերի 1-ին, Մադրիդում: