Հոկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբում(Բյուզանդի 1/3, 4-րդ հարկ) կկայանա ասուլիս`«10-րդ հոբելյանական ԴիջիԹեք ցուցահանդես. արդարացրել է իրեն ԴիջիԹեքը, իրականացվել են նպատակները, թե ոչ» թեմայով: Բանախոսներն են.
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը
«Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը
ԴիջիԹեք միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի հոբելյանական 10-րդն է: Այն անցկացվելու է հոկտեմբերի 3-5-ը՝ «Երևան Էքսպո» կենտրոնում:
Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո, կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորը` «Յուքոմ» ընկերությունը: