Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ԵՄ-ն շարունակում է Հայաստանին ինտեգրել Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին. մեկնարկեց հերթական Թվինինգ ծրագիրը

Այսօր ԵՄ աջակցությամբ մեկնարկեց «Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» թվինինգ ծրագիրը: Ծրագրի նպատակն է սոցիալական զարգացման շրջանակում համագործակցության ամրապնդումը, մասնավորապես՝ ԵՄ լավագույն փորձին համահունչ կրթական բարեփոխումների, ուսուցման համակարգի կատարելագործման, որակի ապահովման ուղղություններով, ինչպես նաև բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումը, որը կնպաստի կրթության որակի բարելավմանը և աշխատաշուկայի պահանջների համապատասխանության ապահովմանը:

Ծրագիրն իրականացնելու է ՀՀ ԿԳՆ-ն՝ Ֆինլանդիայի կրթության գնահատման կենտրոնի և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության հետ համատեղ: Ծրագրում ընդգրկված են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը: Ծրագրում ներգրավված են շուրջ 60 միջազգային փորձագետներ՝ Ֆինլանդիայից, Գերմանիայից և Էստոնիայից:

Ծրագրում ներառված են հետևյալ բաղադրիչները՝ ՀՀ բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող օրենսդրության և Որակավորումների ազգային շրջանակի վերանայում, ԿԳՆ-ի, ՈԱԱԿ-ի և բուհերի աշխատակիցների կարողությունների ընդլայնում՝ Բոլոնիայի գործընթացի իրականացումն ու շարունակականությունն ապահովելու նպատակով, բուհերում Բոլոնիայի գործընթացի հիմնական ուղղություններով իրականացվող ծրագրերի աջակցություն, գործատուների և ուսանողների պահանջներին համապատասխան ՈԱՇ-ի ներդրում:

Թվինիգ ծրագրի մեկնարկի համաժողովի ընթացքում իրենց ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան Քրիստեր Միխելսոնը և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը:

Ծրագիրը ներկայացրին ծրագրի մշտական խորհրդատուն, ղեկավարն ու համաղեկավարը: Ծրագրի բյուջեն կազմում է 1 միլիոն եվրո, ծրագիրը նախատեսված է 24 ամսվա համար:

 

Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում