Թուրքիայում կբացվի Միջազգային իսլամական համալսարան՝ որպես այլընտրանք եգիպտական Ալ-Ազհար համալսարանին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի կրոնական հարցերով նախարար Մեհմեթ Գերմեզը՝ փոխանցում է Hurriyet-ը:
Նրա խոսքով՝ նախարարությունը համալսարանի բացման առնչութամբ արդեն դիմել է Թուրքիայի բարձրագույն կրթության հարցերով կոմիտե:
Ծրագրվում է, որ կոմիտեի կողմից համապատասխան թույլտվությունն ստանալուց հետո Միջազգային իսլամական համալսարանը կստեղծվի Ստամբուլի 29 Mayıs համալսարանի հիման վրա՝ ասել է նախարարը:
Եգիպտական Ալ-Ազհար համալսարանն աշխարհի հնագույն համալսարաններից մեկն է և համարվում է ամենահեղինակավոր մուսուլմանական հոգևոր ակադեմիան: Այն հիմնադրվել է 988 թվականին և համարվում է Մերձավոր Արևելքի ամենախոշոր իսլամական համալսարանը: