Ավտոմեքենաների վարձույթով զբաղվող APG Security ընկերությունը Մանհեթենի Գերագույն դատարան հայց է ներկայացրել Թեյլոր Սվիֆթի դեմ՝ պնդելով, որ երգչուհին խզել է պայմանագիրն ու չի վճարել տրամադրված ծառայությունների դիմաց: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
Ըստ այդմ՝ 2014թ. ամռանը Թեյլոր Սվիֆթը պայմանագիր է կնքել APG Security-ի հետ՝ տրամադրելու պրեմիում դասի լիմուզին Նյու Յորք ուղևորությունների համար:
Դրանից հետո նա ընկերությանը խնդրել է տրամադրել ևս 2 Chevy Suburban լիմուզին (յուրաքանչյուր մեքենայի վարձակալությունը ամսական կազմում է 2000 դոլար):
Սակայն արդեն 2014թ. հուլիսին Սվիֆթը խզել է պայմանագիրը՝ չվճարելով տրամադրված ծառայությունների դիմաց:
Հայցում APG Security-ն պահանջում է կատարել պայմանագրով նախատեսված պարտավորությունները, ինչպես նաև բարոյական վնասի փոխհատուցում:
Թեյլորի պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից: