«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ով գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի ՊՍԺ-ի դեմ խաղում, մրցաշարի շրջանակներում խփած գոլերի քանակով հավասարվեց Քրիշտիանու Ռոնալդուին:
Մեսսին ու Ռոնալդուն 68-ական գոլ են խփել Չեմպիոնների Լիգայում:
Մրցաշարի լավագույն ռմբարկուն է Ռաուլը, ով իր ակտիվում 71 գոլ է գրանցել: