ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Հելաիֆին վստահ է, որ իր թիմն արժանի էր «Բարսելոնա»-ի նկատմամբ տարած հաղթանակին: Հիշեցնենք` ֆրանսիացիները սեփական հարկի տակ 3:2 հաշվով առավելության են հասել մրցակցի նկատմամբ:
«Սա իմ կյանքի ամենահաճելի հաղթանակն էր: Այն անհրաժեշտ էր մեզ: Մենք արժանի էինք: Երեք միավոր վաստակելն, անշուշտ, շատ կարևոր էր մեզ համար:
Վերջին երեք շաբաթները շատ բարդ էին ՊՍԺ-ի համար: Ես կենտրոնացած խաղ էի ակնկալում մեր թիմից: Հպարտանում եմ գլխավոր մարզչով և թիմի տղաներով»,- AS-ը մեջբերոոում է Ալ Հելաիֆիի խոսքերը: