Thursday, 28 03 2024
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»

Սահմանադրական հայեցակարգի 2 տարբերա՞կ. Ինչ փաթեթներ են ներկայացվելու Սերժ Սարգսյանին

Ինչպես հայտնի է, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ընդամենը 15 օրից Սերժ Սարգսյանին պետք է ներկայացնի Սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Այն արդեն իսկ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որը մոտեցումներ, կարծիքներ և խորհուրդներ է հայտնել նախագծի վերաբերյալ, որոնց հիման վրա մասնագիտական հանձնաժողովի կողմից նախագիծը վերջնական տեսքի կբերվի և նորից կներկայացվի Վենետիկի հանձնաժողովին վերջնական եզրակացության համար: Ամենայն հավանականությամբ, Վենետիկի հանձնաժողովն իր վերջնական եզրակացությունը նախագծի վերաբերյալ կտա հոկտեմբերի 10-ին, որից 5 օր անց այն կներկայացվի Սերժ Սարգսյանի դատին:

Մասնագիտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե Վենետիկի հանձնաժողովն ինչ հարցերի շուրջ է նկատառումներ հայտնել: Մասնագիտական հանժնաժողովի նիստ դրանից հետո չի գումարվել:

Ինչ վերաբերում է հայեցակարգի վերջնական տեսքին, որը պետք է ուղարկվի Վենետիկ, ապա նաև ներկայացվի Սերժ Սարգսյանին, Ղազինյանն ասաց, որ դեռ վերջնական մոտեցում չկա, թե այն ինչ տեսք կունենա: Չի բացառվում, որ նախագծի երկու տարբերակ ներկայացվի նախագահին: «Երկաստիճան դատական համակարգի կամ կառավարման համակարգի փոփոխության շուրջ վերջնական քննարկում մասնագիտական հանձնաժողովում չի եղել: Բայց նախագծի վերջնական տարբերակը Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելուց առաջ կորոշվի նաև, թե ինչպես ենք վարվելու վերջնական տարբերակի հետ: Կորոշենք՝ նախագիծը Վենետիկ գնում է որպես երկընտրելի, որպեսզի քաղաքական ուժերին հնարավորություն տրվի ընտրելու, թե՞ հանձնաժողովն իր վրա կվերցնի առաքելությունը որոշելու, թե ինչ է որոշվելու վերջնական տարբերակում: Հնարավոր է նաև տարբերակ, որ երկու մոտեցումն էլ դրվի քաղաքական ուժերի քննարկմանը, որոնք որ պետք է տեղի ունենան հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին»,- ասաց Ղազինյանը:

Նրանից հետաքրքրվեցինք՝ սահմանդրական փոփոխությունների շուրջ քաղաքական ուժերի մոտ առկա անհամաձայնության կամ տարակարծության այս ֆոնին ինչպե՞ս է կողմնորոշվելու մասնագիտական հանձնաժողովը իր անելիքներում և նախագիծը վերջնական տեսքի բերելու հարցում: «Մասնագիտական հանձնաժողովը կողմնորոշվելու խնդիր չունի: Կողմնորոշվողը պետք է լինի քաղաքական դաշտը եւ հանրությունը: Այս պահին հանձնաժողովը դեռ չի կողմնորոշվում՝ ներկայացնել մեկ տարբերակ իր հիմնավորումներով, թե՞ ներկայացնի երկու տարբերակը իր դրական և բացասական կողմերով: Բայց այս հարցը վերջնական քննարկման առարկա չի դարձել: Այսինքն՝ հնարավոր է նախագահին ներկայացվի նախագծի երկու տարբերակ, քանի որ դրանից հետո սպասվում են քաղաքական քննարկումներ հայեցակարգի շուրջ: Հանձնաժողովը վերջնական ուղղումների, մասնագիտորեն ձևակերպման հեղինակն է, այլ ոչ թե վերջնական առաջարկ ներկայացնողն այս կամ այն ձևի վերաբերյալ, որի շուրջ կան տարաձայնություններ: Մնացած հարցերում արդեն նախագահը կորոշի ինչպես վարվել հայեցակարգի հետ որպես պատվիրատու»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հանձնաժողովի անդամների շրջանում առկա տարաձայնությանը, ապա Ղազինյանն ասաց, որ դեռ քննարկում չի եղել, որտեղ կհնչեն վերջնական տեսակետները: Իսկ կանոնակարգը ենթադրում է, որ վիճահարույց հարցերի շուրջ փոքրամասնություն ներկայացնող տեսակետի հեղինակը կամ մասնագիտական հանձնաժողովի անդամը ներկայացնի հատուկ կարծիք:

Նշենք, որ ավելի վաղ Ղազինյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ սահմանադրական բարեփոխումների վերջնական հայեցակարգում պետք է ընտրվի վիճահարույց ինստիտուտներից մեկը: Նա ասել էր, որ երկու տարբերակն իրար հետ չեն կարող ներկայացվել: «Հանձնաժողովը բոլոր հարցերի շուրջ իր մոտեցումները կորոշի քվեարկությամբ: Հանձնաժողովը քվեարկությամբ կորոշի յուրաքանչյուր ինստիտուտի ճակատագիրը՝ մանավանդ նրանց, որոնք այլընտրանքային տարբերակներով են ներկայացված: Խոսքը վերաբերում է և դատական համակարգի երկաստիճան-եռաստիճան համակարգին, և երկրի կառավարման ձևին, և այլ հարցերի»,- ասել էր Ղազինյանը:

Փաստորեն, վերջին պահին կարող է բավական հետաքրքիր որոշում կայացվել: Սերժ Սարգսյանին կներկայացվի սահմանադրական բարեփոխումների 2 տարբերակ, և այդպիսով առաջիկա ամիսներին և տարվա ընթացքում քաղաքական քննարկումների թիվ մեկ թեման կդառնան ՍԴ փոփոխությունները, որոնք երկրի առաջ ծառացած խնդիրներից բոլորին շեղելու ամենահարմար եղանակն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում