Սմարթֆոնները և այլ էլեկտրոնային սարքեր, որոնք կառավարվում են ձայնի օգնությամբ, վատ են պաշտպանված կողմնակի անձանց չարտոնված կիրառումից՝ նախազգուշացրել են փորձագետները: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
AVG ընկերության փորձագետները պարզել են, որ որոշ էլեկտրոնային սարքեր կողմնակի ձայնի հրահանգին արձագանքել են այնպես, ինչպես կարձագանքեին տիրոջ ձայնին:
Մասնագետների խոսքով՝ խարդախները կարող են օգտագործել այդ թերությունը՝ ուղարկելով հաղորդագրություններ և հասանելիություն ստանալով կարևոր տեղեկությանը: