Friday, 19 04 2024
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել

Հայաստանի հերթական ձախողումը ԵԽԽՎ-ում. Մինչև ե՞րբ

Բոլորովին վերջերս ԵԽԽՎ բյուրոն որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նախաձեռնություն ուղարկել ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողով զեկույց պատրաստելու նպատակով: Այն պատրաստվելու է ‹‹Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և ադրբեջանական այլ գրավյալ տարածքներում» վերտառության ներքո: Զեկույցը սեպտեմբերի 29-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հաստատմանը ներկայացրեց Նիդեռլանդները ներկայացնող պատգամավոր Թինի Կոքսը:

Ի դեպ, ավելի վաղ՝ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում, մի շարք պատգամավորներ ԼՂ հիմնախնդրի հարցով 2 զեկույցի նախագիծ էին ներկայացրել ԵԽԽՎ բյուրո: Բանաձևերի նախագծերից մեկը ներկայացրել էր ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Էլհան Սուլեյմանովը, երկրորդը՝ ԵԽԽՎ-ում Հունաստանի պատգամավոր, Հունաստանի նախկին արտգործնախարար Թեոդորա Բակոյանիսը։ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բյուրոն սեպտեմբերի 2-ին Փարիզում կայացած նիստի ժամանակ որոշում էր կայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ադրբեջանական 2 բանաձևերի նախագծերն ուղարկել ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողով, որը պետք է պատրաստի համատեղ զեկույց: ԵԽԽՎ բյուրոն միավորել է այդ նախագծերը և մի զեկույց պատրաստելու որոշում կայացրել:

Հայկական պատվիրակությունը, պատվիրակության անդամների հավաստիացմամբ, բյուրոյի առաջընթացի զեկույցի ներկայացումից անմիջապես հետո ներկայացրել է իր դիրքորոշումները, որով կոչ է արել չընդունել զեկույցը: Հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը բողոքարկել է բյուրոյի որոշումը և առաջարկել հարցն ուղարկել մոնիտորինգի կոմիտե՝ ի գիտություն։ Սակայն քվեարկության արդյունքում առաջարկը մերժվել է 41 կողմ, 74 դեմ ձայներով։

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը նախատեսում միասնական հայտարարությամբ հանդես գալ այս զեկույցի դեմ, սակայն այս մասին որոշումը դեռ վերջնականապես համաձայնեցված չէ: Առանձին պատգամավորներ, խոսելով այս զեկույցի պատրաստման անթույլատրելիության մասին, պնդել են նույն տեսակետը՝ ԵԽԽՎ-ն գերազանցում է իր մանդատն ու լիազորությունները, որովհետև վեհաժողովը հակամարտություններով զբաղվելու մանդատ չունի:

ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ում ազատ քննարկման ժամանակ խոսել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բյուրոյի վերջին որոշման մասին: Նա մասնավորապես նշել է. «Ցանկանում եմ ընդգծել մի քանի պատճառներ, որոնք կասկածի տակ են դնում նման որոշման իրավաչափությունը։ Նախ՝ Մինսկի խմբի՝ որպես այս հարցին առնչվող մասնագիտացված մարմնի գոյությունը, որին բոլոր կողմերը տվել են իրենց համաձայնությունը և ընդունել դրա իրավասությունը: Եվ որ ավելի կարևոր է՝ Եվրոպական միությունը տարիներ շարունակ աջակցում է միջազգային ձևաչափին։

Ցանկանում եմ չհամաձայնել ու հարց ուղղել բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ Խորհրդարանական վեհաժողովը այս հարցերում մանդատով է օժտված: Ո՞րն է ԵԽԽՎ-ի մանդատը՝ վեճերի լուծո՞ւմը: Արդյոք այն ունի՞ ահրաժեշտ միջոցներ և իրավասություն դրա համար: Թույլ տվեք հիշեցնել, որ գոյություն ունի լուրջ բանավեճ Եվրոպական միության հետ՝ կապված Եվրոպայի խորհրդի իրավունքների և պարտականությունների շրջանակի և իրավասության հետ»:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության անդամ, խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախկին նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանն ասաց, որ Եվրախորհուրդը, հատկապես Խորհրդարանական վեհաժողովը չի կարգավորում հակամարտությունները, ավելին չի կարգավորում անգամ Եվրախորհրդի անդամ-երկրների միջև ծագած խնդիրները: Սա, նրա կարծիքով, անթույլատրելի է: Սակայն, ըստ նրա, Ադրբեջանը փորձում է օգտագործել ցանկացած ամբիոն, այդ թվում՝ ԵԽԽՎ ամբիոնը, գրավյալ տարածքների ու փախստականների հարցն առաջ քաշելու և բարձրաձայնելու համար:

«Ժամանակ առ ժամանակ հաջողվում է Ադրբեջանին ինչ-որ բանաձևերում հաջողություն գրանցել՝ անցկացնելով բառակապակցություններ, որոնք Հյաստանին ձեռնտու չեն: Սա Ադրբեջանն անում է ԵԽԽՎ-ում իր բարեկամ երկրների պատգամավորների միջոցով: Ես կարծում եմ, որ շատ հաճախ հայկական պատվիրակությունը պատշաճ կերպով չի աշխատում: Փոխանակ հայկական պատվիրակությունը արդարացնի Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների իրավիճակը, նրանք այլ գործով են զբաղվում, այնինչ ասկերպ նրանք կհաջողեին ներկայացնել նաև Ադրբեջանում առկա մարդու իրավունքների իրավիճակը: Չէ՞ որ հիմնական չափանիշը, որը գործում է այդ ինստիտուտում, մարդու իրավունքներն են, ընտրությունները, ժողովրդավարությունը, իսկ այս տեսանկյունից Հայաստանն ավելի լավ վիճակում է, ու այստեղ մենք կարող ենք բավական առաջընթաց ունենալ»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

Այնպես ստացվեց, նրա խոսքով, որ Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը դիտարկվում է հետևյալ տեսանկյունից՝ թե որ երկիրը որքան փաստարկներ ու լոբբինգ կիրականացնի իր բանաձևն անցկացնելու համար: Իրականում, նրա համոզմամբ, կարելի է ամեն ինչը բերել, մարդու իրավունքների շրջանակներում դնել, այդ դեպքում այսպիսի բանաձևեր առաջ չեն գնա:

«Ադրբեջանը փորձեց օգտագործել ԼՂ հակամարտության գոտում վերջին շրջանի լարվածությունը և զոհերը՝ փորձելով դա ներկայացնել որպես լարվածության, բռնության, ագրեսիայի աճ չվերահսկվող տարածքում: Ես այստեղ մեծ վտանգ չեմ տեսնում լավ աշխատանքի դեպքում: Աշխուժացնելով մեր բարեկամ երկրների ներկայացուցիչներին ու պատգամավորներին՝ կարելի է չեզոքացնել նման բանաձևերն ու զեկույցները: Մենք ոչ թե պաշտպանվողի դերում պետք է լինենք, այլ ճիշտ քաղաքականությամբ այնպես անենք, որ այլ երկրները Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ձայն բարձրացնեն»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

Վերջինս մեկ այլ հարց ևս բարձրացրեց՝ փորձելով չվիրավորել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակներին: Նրա համոզմամբ՝ կան չափանիշներ, որոնց պետք է համապատասխանի պատվիրակության անդամը:

«Եվրախորհուրդն ունի աշխատանքային երկու լեզու՝ անգլերեն և ֆրանսերեն: Չի կարելի այնտեղ ուղարկել մարդու, ով այդ լեզուներից գոնե մեկին չի տիրապետում, այս լեզուներից գոնե մեկին պետք է տիրապետեն այնպես, որ կարողանան առանց թղթի ելույթներ ունենալ և շփվել կոլեգաների հետ: Հայ պատվիրակներն ասում են, թե տիրապետում են ռուսերենին, այն դեպքում, երբ ռուսերեն անհրաժեշտ չէ ամենևին, Ռուսաստանը նույնիսկ առկա չէ ԵԽԽՎ-ում: Այնտեղ պետք է ընկերական հարաբերություններ ունենան, հանդիպեն, ներկայացնեն, գրեն, բաժանեն, ոչ թե քարտուղար- թարգմանչի միջոցով հաղորդակցվեն այլ պատվիրակությունների հետ: Համարվում է, որ բժիշկ աշխատելու համար համապատասխան որակներ պետք է ունենալ, իսկ պատվիրության անդամ աշխատելու համար՝ ո՞չ: Հետո ի՞նչ, որ լավ են աշխատում կուսակցությունում, պետք է եվրոպական ընտանիքին ինտեգրված լինել, դա կարևոր է, հաշվի առնելով, որ Հայաստանը սակավաթիվ անդամներ ունի պատվիրակության կազմում: ԵԽԽՎ պատվիրակության կազմում գտնվելը կուսակցական լինել ու կուսակցական կարգավիճակ ցույց տալը չէ, այնտեղ պետք է ուղարկել այն մարդկանց, ովքեր կարողանում են Հայաստանը ներկայացնել այն լեզուներով, որոնք համարվում են աշխատանքային»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է ԵԽԽՎ-ն այդքան էական սխալներ գործում, չկա՞ արդյոք ԵԽԽՎ պատգամավորների սխալի հանգամանքը՝ պատասխանեց, որ կարելի է գտնել անարդարություն կամ գումարների, լոբբինգի պատճառով սխալ վերաբերմունք: Նրա որակմամբ՝ դա մեզանից կախված չէ:

«Ես միշտ նայում եմ մեր անելիքներին. այստեղ մենք մեծ անելիքներ ունենք, մեծ ներուժ ունենք աշխատանքի, եթե մեզ չեն հասկանում, մենք պետք է մեզ նայենք, մեր թերություններին, ոչ թե մեզ չհասկացողներին:

Ադրբեջանը ներկայացնում է հարցը 4 նախադասությամբ, կարճ ու կոնկրետ՝ ագրեսիա, օկուպացիա, փախստականներ, գրավյալ տարածքներ, այսինքն՝ սա հասկանալի 3-4 նախադասությամբ ներկայացվում է բոլորին:

Հայաստանը ԼՂ-ի հետ կապված կարճ տեսակետ չունի: Նույնիսկ ԱԳ նախարարը հաճախ ամաչում է ԼՂՀ ձևակերպումից: Այսինքն՝ ՀՀ-ն ԼՂ հակամարտության կարգավորման իր կոնցեպցիան չունի, որ յուրաքանչյուր պատգամավոր շատ կարճ հասկանա, թե ինչ է ուզում ՀՀ-ն կամ ԼՂ-ն, ոչ թե երկար պատմական, քաղաքական կամ Մադրիդյան սկզբունքների ձևակերպումներով: Ցանկացած հակամարտություն ունի իր բանաձևը՝ հասկանալի բոլորի համար, այն պետք ունենան նաև մեր պատգամավորները, որպեսզի կարողանան թե իրենք հասկանալ, թե կարողանան այլոց բացատրել՝ ի՞նչ է ԼՂ-ն և ի՞նչ է պետք ԼՂ հակամարտության կարգավորման համար»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում