Tuesday, 23 04 2024
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00

Որ քաղաքներն ինչպես են պատրաստվում եռյակի հանրահավաքներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ոչ իշխանական եռյակի մարզային հանրահավաքները փոթորկել են ՀՀԿ-ական  համայնքային չինովնիկների կյանքը: Այս օրերին, բոլորն իրար խառնված, փորձում են իրենց լծակների, ինչպես նաև ծանոթ-բարեկամների միջոցով սպառնալիքներով, զգուշացումներով ու նաեւ խոստումներով քաղաքացիներին հետ պահել այդ ակցիաներից: Հրազդանի, Սիսիանի ու Կապանի միջադեպերը, երբ ՀՀԿ-ական պահեստազորից սադրիչ խմբեր էին գործուղել՝ հանրահավաքները տապալելու, վարակիչ է դարձել նաև մյուս քաղաքների համար, որտեղ հանրահավաքները դեռ առջևում են:  Նրանք նույն սցենարով՝ չեբուրաշկաների բրիգադներով  պատրաստվում են, իրենց իսկ բնութագրմամբ՝ «միտինգը հարամ անել»: Հոկտեմբերի 3-ին ոչ իշխանական եռյակը կլինի Արարատ քաղաքում, որը խնդրահարույց քաղաքներից մեկն է: Սա Հովիկ Աբրահամյանի տարածքն է, և ցանկալի չէ, որ  հանրահավաքը բազմամարդ լինի, որպեսզի «չշահարկվի»  Հովիկ Աբրահամյանի անունը՝ որպես իշխանության հիմքերը խարխլելու «դավադիր» փորձեր անողի: Այստեղ հենց վարչապետի ջանքերով նվազ մասնակցություն կլինի: Սադրիչ խմբերով հակազդելու մասին չհաջողվեց ճշտել անձամբ քաղաքապետ Հայկ Հայկյանից, քանի որ նրա հեռախոսին պատասխանողն ասաց, որ Հայկյանը նիստի է:

Հաջորդը   Տավուշի մարզն է՝ Իջևան քաղաքը, որտեղ քաղաքապետը ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանն է: Նա իր թիմակիցների համառ ջանքերով մի կերպ նվաճեց քաղաքապետի աթոռը: Կուսակցական պատկանելությունից ելնելով՝ Ղալումյանը, թվում էր, աղ ու հացով է դիմավորելու ընդդիմությանն իր տարածքում և սպասվելիք միջոցառման մասին խոսելու է խանդավառությամբ, սակայն, ի զարմանս մեզ, նա աննկարագրելի վրդովվեց, այնպես, որ մի պահ ենթադրեցինք, թե հարում է ընդդիմությանը: «Եթե ինձ հետ հարց ու պատասխան ունեք, եկեք, մոտիկից իմ հետ խոսացեք», և ընդհանրապես. «Հոգնել ենք ձեր զանգերից, մոռացեք էս համարը»: Ի տարբերություն Ղալումյանի, Գերմանիայում գտնվող Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Սամվել Դարբինյանը բավական խաղաղ պատասխանեց սպասվելիք հանրահավաքի վերաբերյալ հարցերին: Ասաց, որ վերադառնալու է հոկտեմբերի 4-ին, որից երկու օր անց ընդդիմության հանրահավաքն է: Իր բացակայության ժամանակ պատրաստե՞լ են դիմադրող ջոկատին: «Ինչի՞ց եք որոշել, որ պիտի էսպես լինի,- զարմացած հակադարձեց նա:- Մենք բոլորս էլ հայ ժողովուրդ ենք, մենք չենք պատրաստվում իրար վրա հարձակվենք, ոչ էլ իրարից պաշտպանվենք»: Եռյակի մարզային այցելություններն ամփոփվելու են Գյումրիում, որտեղ սոցիալական ընդվզումը երեկվանից գլուխ է բարձրացրել:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում