HelpAge International ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է երկրների նոր վարկանիշ՝ ըստ տարեց մարդկանց կյանքի որակի: Առաջին հորիզոնականում Նորվեգիան է: Այս մասին փոխանցում է BBC-ն:
Վարկանիշը կազմելիս հաշվի է առնվել 60 տարեկանի շեմը հատած մարդկանց սոցիալական և նյութական բարեկեցությունը: 96 պետություններից ամենավերջին հորիզոնականում հայտնվել է Աֆղանստանը: Ռուսաստանը 65-րդ տեղում է:
Տարեցների համար ամենահարմարավետ երկրների առաջին հնգյակում են Շվեդիան, Շվեյցարիան, Կանադան և Գերմանիան:
Կազմակերպության տվյալներով՝ 2050 թվականին աշխարհում բնակչության 21 տոկոսը կկազմեն 60-ից բարձր տարիքի մարդիկ: