Thursday, 25 04 2024
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում

Ալրաղացի Լյովիկը մեծ ցանկություն ունի ղեկավարել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը. «Ժողովուրդ»

«Սեպտեմբերի 10-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ խորհրդարանում առաջիկայում ուշագրավ նշանակում է տեղի ունենալու. ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը ցանկանում է իրեն խորհրդական նշանակել ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ): Այս հարցում Սահակյանի մոտ միջնորդել է նրա աներորդին` ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ), ով Լ. Սարգսյանի մտերիմ ընկերն է: Սակայն կարծես թե այդ նշանակումն այնքան էլ նրա սրտով չէ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ իրեն պատկանող Սևանի «Աղթամար» հյուրանոցում ապրող Լեւոն Սարգսյանը մեծ ցանկություն ունի ղեկավարել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը: Բանն այն է, որ ՊՈԱԿ-ն առ այսօր տնօրեն չունի: Նախկին տնօրեն Աշոտ Գնդոյանն ազատվել է այդ պաշտոնից եւ նշանակվել ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Թե ինչու է Սարգսյանը ցանկանում պարկի տնօրեն նշանակվել, մեզ չի հաջողվում ճշտել: Երեկ «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանի հետ, ով ամենօրյա շփման մեջ է Սարգսյանի հետ: «Ի՞նչ պաշտոն է ուզում Լևոն Սարգսյանը, դուք տեղյա՞կ եք»՝ մեր այս հարցին Աղաբաբյանը յուրօրինակ պատասխան տվեց. «Լեւոն Սարգսյանն ինչ ցանկություն ունի, պետությունը պետք է պարտավոր լինի կատարելու, որովհետեւ ինքը մեծ ներդրումներ ունի մեր պետության համար»:

Տեղեկացնենք, որ, թերևս, ներդրումներից մեկն էլ այն է, որ տարիներ առաջ ծնված իր որդու անունը Լևոն Սարգսյանը դրեց Սերժ, որպեսզի տանը փոքրիկ Սերժ Սարգսյան ունենա: Հիշեցնենք, որ Լեւոն Սարգսյանը քաղաքական ասպարեզից հեռացավ 2008-ին, երբ նրա անմիջական հրահանգով թիկնապահները «Օդնոկլասսնիկի» սրճարանում ծեծելով սպանեցին 2 երեխաների հայր, 35-ամյա Անդրանիկ Բաբայանին»:

 

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում