Կալիֆոռնիայում ընդունվել է օրենք, որն արգելում է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը:
Օրինագիծը, որը ստորագրել է նահանգապետ Ջերի Բրաունը, ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հուլիսից:
Պոլիէթիլենային տոպրակների արտադրողներն արդեն դեմ են հանդես եկել արգելքի սահմանմանը: Նրանց խոսքով՝ արգելքը կհանգեցնի աշխատատեղերի կրճատման:
Նահանգապետը վստահ է, որ արգելքը քայլ է ճիշտ ուղղությամբ: Նրա խոսքով՝ այդ միջոցառումը կնպաստի շրջակա միջավայրի պահպանմանը: