Ամերիկացի հայտնի դերասան և սցենարիստ Ջորջ Քլունիի փոխարեն Հունաստանի մշակույթի նախարարության հրավերով Աթենք է մեկնում նրա կինը՝ փաստաբան և իրավապաշտպան Ամալ Ալամուդինը: Նրան կընդունի վարչապետ Անտոնիոս Սամարասը: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ հղում անելով հունական ԶԼՄ-ներին:
Մինչ այդ Հունաստանի մշակույթի և սպորտի հարցերով նախարարը Հունաստան էր հրավիրել Ջորջ Քլունին՝ այն բանից հետո, երբ դերասանը Բրիտանական թանգարանին կոչ էր արել Հունաստանին վերադարձնել ապօրինի դուրս բերված Պարթենոնի քանդակները:
Ամալ Ալամուդինն Աթենքում կգտնվի հոկտեմբերի 13-15-ը: Նրան կընդունի Հունաստանի վարչապետը: Փաստաբանը կհանդիպի երկրի մշակույթի նոր նախարարի, մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ամալը կայցելի Ակրոպոլիս և Բրիտանիային կոչ կանի վերադարձնել Պարթենոնի մարմարը: Նշվում է, որ Ալամուդինն Աթենք կժամանի որպես «Պարթենոնի քանդակների փաստաբան»: