Երեքշաբթի օրը ողջ Կատալոնիայով զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել: Ցուցարարները դժգոհ են Սահմանադրական դատարանի որոշումից, որը սկսել է քննարկել Իսպանիայի կառավարության հայցը նոյեմբերի 9-ի հանրաքվեի մասին կարգադրության, օրենքին չհամպատասխանելու հետ կապված: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Կատալոնիայի կառավարությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ ենթարկվում է Սահմանադրական դատարանի որոշմանը, դադարեցնելով անկախության հանրաքվեի նախապատրաստությունները: