Porsche ընկերությունը Փարիզի ավտոսրահում կներկայացնի Cayenne S E-Hybrid նոր մոդելը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Կցուցադրվեն նաև Cayenne S, Cayenne Turbo, Cayenne Diesel և Cayenne S Diesel թարմացված մոդելները, հաղորդում է Gazeta.ru-ն:
Cayenne S E-Hybrid պլագին-հիբրիդային տեխնոլոգիան հնարավորություն կտա վառելիքի ավելի քիչ ծախսի պայմաններում CO2-ի ավելի քիչ արտանետումներ ունենալ:
2014-ի առաջին ութ ամիսներին Porsche ընկերությունը վաճառված մեքենաների ընդհանուր քանակից 9% հիբրիդային Panamera-ներ է վաճառել: Ընկերությունը հուսով է, որ վաճառքի մեծ ցուցանիշ կապահովի նաև Cayenne S E-Hybrid-ն:
Փարիզի ավտոսրահը այցելուների համար կբացվի հոկտեմբերի 4-ին: