Խորհրդային ծրագրավորող Ալեքսեյ Պաժիտնովի հնարած «Տետրիս» խաղի մասին լիամետրաժ ֆիլմ կնկարահանեն, հաղորդում է WSJ-ն:
Ֆիլմի նկարահանումներով կզբաղվեն պրոդյուսերական Threshold Entertainment և Tetris Company ընկերությունները: Ֆիլմի ռեժիսորն ու գլխավոր դերակատարները դեռ չեն ընտրվել:
Threshold-ի կառավարիչ Լարրի Կազանոֆֆը պատմել է, որ պլանավորում է մեծ գիտաֆանտաստիկ ֆիլմ նկարահանել, այլ ոչ թե էկրանավորել թափվող գունավոր երկարաչափական պատկերները: «Սա ֆիլմ չէ այն մասին, թե ինչպես են պատկերները լողում էկրանին: Մենք երկարաչափական պատկերների հետ առնչություն չենք ունենա: Դա մի պատմություն կլինի, որը «տետրիսի» հետևում է կանգնած, ահա թե ինչն է զբաղեցնում մեր երևակայությունը»,- բացատրել է Կազանոֆֆը: