Իտալական «Ռոմա»-ի հարձակվող Ժերվինյոն խոսել է իր ցուցադրած խաղի մասին.
«Իտալիայում ես կարծես նոր ֆուտբոլիստ լինեմ: Դժվար է հավատալ սեփական ուժերին այն ժամանակ, երբ նույնիսկ մարզիչը քեզ չի վստահում: Ակնհայտ է, որ «Արսենալ»-ում ինձ չէին վստահում:
Չեմ կարծում, որ ինչ-որ ապացուցելու բան ունեմ «Արսենալ»-ին: Ես իմ հնարավորություններն արդեն ցուցադրել եմ «Ռոմա»-ում: Հնարավոր է, որ այժմ Անգլիայում կարծում են, որ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեին ինձ: Սակայն այդ ամենն ինձ չի անհանգստացնում: Ես ամբողջովին կենտրոնացած եմ «Ռոմա»-ում իմ ելույթների վրա»-,ասել է Ժերվինյոն: