Իսպանական «Ռեալ Մադրիդ»-ն այս մրցաշրջանում առաջին անգամ կխաղա սև համազգեստով:
«Արքայական ակումբ»-ը պատրաստվում է «Լուդոգորեց»-ի դեմ խաղալ պահեստային մարզաշապիկով, որը սև գույնի է: Համազգեստի վրա կա նաև վիշապի պատկեր: Հեղինակը ճապոնացի դիզայներ Յոձի Յամատոն է:
Հիշեցնենք, որ «Լուդոգորեց» – «Ռեալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին, Երևանի ժամանակով 22:45-ին :