Իսպանական «Ռեալ Մադրիդ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի մասին.
« Չեմ ցանկանում վիրավորել մյուս ֆուտբոլիստներին, բայց Ռոնալդուն իմ մարզած լավագույն ֆուտբոլիստն է: Նա պայքարում է «Ռեալ»-ի մարզաշապիկի համար խաղադաշտի ցանկացած գոտում: Նա իսկական առաջատար է, ով քիչ է խոսում իր մասին, բայց օրինակ է հանդիսանում մյուս բոլորի համար»-,ասել է Անչելոտին:
Նշենք, որ Ռոնալդուն արդեն գլխավորում է Լա Լիգայի այս մրցաշրջանի ռմբարկուների ցուցակը: Պորտուգալացին իր հաշվին ունի 10 գնդակ: