Thursday, 28 03 2024
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

ԱՄՀ-ն նպատակ չունի նպաստել Հայաստանում մենաշնորհների զարգացմանը. Մարկ Հորթոն

ԱՄՀ-ն կփորձի ՀՀ կառավարությանը կառուցվածքային քաղաքականության պայմաններ ներկայացնել՝ մենաշնորհներին աջակցելուց խուսափելու նպատակով: Այսօր այս մասին ասաց ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը:

«Առաջին լրատվական»-ի հարցին՝ միջազգային կառույցները, այդ թվում՝ ԱՄՀ-ն, Հայաստանում բարեփոխումների նպատակով վարկեր տրամադրելով, ժամանակ առ ժամանակ խոսում են նաև այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը մենաշնորհված է, օլիգոպոլացված, որից հետո շարունակում են վարկերի տրամադրումը՝ դրանով իսկ աջակցելով նույն այդ մենաշնորհների զարգացմանն ու ՀՀ արտաքին պարտքի աճին, ինչո՞ւ գործուն քայլեր չեն իրականացվում այս խնդիրը վերացնելու ուղղությամբ, այսինքն՝ ինչո՞ւ գումարներ չեն տրամադրվում որոշակի նախապայմանների դիմաց, պարոն Հորթոնը պատասխանեց, որ որոշ սուբյեկտների կողմից շուկայում գերիշխող դիրքի խնդիրը հնարավոր է լուծել որոշակի ոլորտներում վճռորոշ և վճռական քայլերի միջոցով: Մարկ Հորթոնը նշեց, որ առաջարկը՝ միջազգային ֆինանսական կառույցների ֆինանսավորումն ավելի հասցեական դարձնելու մասին, հետաքրքիր է, որպեսզի այդ ֆինանսավորումը չսնուցի մենաշնորհներն ու օլիգոպոլիաները:

«Բնականաբար, մեր մտադրությունը դա չէ: Ընդհակառակը՝ մենք ցանկանում ենք, որ լինեն խաղի հավասար պայմաններ հարկահավաքման, պետական եկամուտների վարչարարության մեջ, որպեսզի կառույցներն ու ինստիտուտներն ավելի ուժեղ լինեն, որպեսզի որոշ առումներով կարգավորումը թուլացվի, քանի որ որոշ դեպքերում չափազանց խիստ կանոնակարգումից ավելի շատ շահում են նրանք, ովքեր ավելի սերտ կապեր ունեն իշխանության հետ: Կարևորում ենք պետական կառավարման և պետական ծախսերի ոլորտներում թափանցիկության մակարդակի լրացուցիչ բարձրացումը:

ԱՄՀ-ի վարկավորման գործիքը բավական նեղ շրջանակ ունի. դա տրամադրվում է ԿԲ-ին Արտարժութային պահուստների մակարդակն ապահովելու նպատակով միայն: Ճգնաժամի տարիներին մենք աշխարհի տարբեր երկրներում սկսեցինք ուղղակիորեն ֆինանսավորել պետական բյուջեն, այդ թվում՝ Հայաստանի: Նախորդ ծրագրի ֆինանսավորման կեսն անմիջականորեն տրամադրվել էր պետբյուջեին, սակայն դա ավարտվել է, ու հիմա մեր ֆինանսավորումը բացառապես տրամադրվում է Կենտրոնական բանկին, որը պարզապես սահմանափակում է մեր վարկերի տրամադրման շրջանակը, խողովակները և վարկավորման ազդեցության հնարավոր ոլորտը»,- ասաց Հորթոնը՝ շարունակելով, որ կարող են փորձել կառուցվածքային քաղաքականության պայմաններ ձևակերպել, որոնց շնորհիվ կբարձրանա թափանցիկության մակարդակը, մրցակցության, խաղի պայմաններն ավելի հավասար կլինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում