Malaysian Airlines ավիաընկերության Boeing ինքնաթիռի որոնումները, որն անհետացել է մարտի 8-ին Հնդկական օվկիանոսի վրա, գիտնականներին թույլ են տվել շատ բան պարզել ծովային հատակ ռելիեֆի մասին: Այս մասին գրում է The Telegraph-ը:
3D քարտեզները, որոնք ստացվել են Ավստրալիայի տրանսպորտի անվտանգության բյուրոյից, հետաքրքիր բացահայտում են կատարել` օվկիանոսի հատակին սարերն ավելի բարձր են Մոնբլանից, իսկ կիրճերն ավելի խոր, քան Գրանդ Կանյոնը:
Բնապատկերն ուսումնասիրելու համար գիտնականներն օգտագործել են էխոլոկացիայի մեթոդը: Օվկիանոսի ուսումնասիրվող հատակում, ըստ գիտնականների, խորությունը մինչև 4 կմ է: Նշվում է, որ այդ ամենը հրաբխային ժայթքումների հետևանք են: