Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

5-ամյա որդու մոտ կինն ամուսնուն ասել է «չուչել», ամուսինը կնոջը՝ «փողոցային» ու տաք շամփուրով հարվածել է կնոջը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ ավարտվել է Արտյոմ Շ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 31-ամյա Արտյոմը 2014 թվականի մայիսի 18-ին, ժամը 13-ի սահմաններում իրենց տանը կենցաղային վիճաբանության ժամանակ ձեռքով երկու անգամ հարվածել է կնոջ դեմքին ու գլխին, այնուհետև տաք շամփուրով չորս անգամ հարվածել է կնոջ ձախ ձեռքին և նրա առողջությանը պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Նախաքննության ժամանակ Արտյոմն իրեն մեղավոր չի ճանաչել ու հայտնել է, թե 2008 թվականին իրենք ամուսնացել են, 2009 թվականին ծնվել է իրենց որդին: Դատավարության պահին էլ կինը հղիության 7-րդ ամսում է:

Դեպքի օրվա կեսօրին ինքը խոհանոցում որդու հեծանիվի պլաստմասսայե լապտերը ամրացնում էր հեծանիվին՝ մետաղե բարակ, տաքացված լարով հալեցնելու միջոցով:

Այդ ժամանակ կինն ասել է, թե հորեղբայրը հրավիրել է դստեր հարսանիքին:

Ինքը կնոջն ասել է, որ չի ցանկանում մասնակցել հարսանիքին, քանի որ չի ուզում շփվել նրա հորեղբոր հետ, բացի դրանից՝ իրենք փող չունեն նվեր գնելու համար:

Կինը խնդրել է թույլ տալ, որ մոր ու եղբոր հետ գնա հարսանիք: Ինքը մերժել է: Այդ ժամանակ կինը սկսել է վիրավորական արտահայտություններ անել իր քրոջ ու ծնողների հասցեին, վերջիններիս անվանել է «անբարոյական», իսկ իրեն անվանել է… «չուչել»:

Ինքը զայրացել է, սաստել է կնոջը, բայց նա շարունակել է վիրավորել: Այդ ժամանակ ինքը հունից դուրս է եկել, տաք լարը ձեռքին՝ գնացել է դեպի կինը: Ասել է, որ ձայնը կտրի, բայց կինն առաջ է եկել: Նույն պահին տաք լարը դիպել է նրա ձեռքին: Հետո ինքը հրել է կնոջը, շամփուրով չի խփել, չի ծեծել նրան:

Դատական քննության ժամանակ Արտյոմն իրեն դարձյալ մեղավոր չի ճանաչել: Ասել է, որ կնոջ վիրավորական արտահայտությունների պատճառով ձեռքի տաք լարով մի անգամ խփել է նրա թևին, այդ խփելն էլ դիտավորյալ չի եղել, ինքը լարը թափահարել է, այն պատահաբար դիպել է կնոջ ձեռքին:

Դատարանը Արտյոմի պատճառաբանությունները անարժանահավատ է գնահատել:

Տուժող կինը հայտնել է, թե վեց տարվա համատեղ ամուսնության ընթացքում Արտյոմն ու ինքը հաճախակի են վիճել, Արտյոմը մի քանի անգամ ծեծել է իրեն:

Դեպքի օրն ամուսինն արգելել է գնալ հորեղբոր աղջկա հարսանիքին, ասել է, թե չի ուզում շփվել իր հարազատների հետ: Ինքը նեղացել է: Արտյոմն իրեն «փողոցային» է անվանել:

Չցանկանալով վեճը շարունակել՝ ինքը փոխել է թեման, ասել է, թե մանկապարտեզում որդուն օղակ է անհրաժեշտ, խնդրել է, որ ամուսինը օղակ գնի:

Արտյոմը զայրացել է, ասել է, թե ո՛չ օղակ է գնելու, ո՛չ հարսանիք է գնալու: Երկու անգամ խփել է իր գլխին:

Ինքը խնդրել է իրեն չվիրավորել ու չխփել, սպառնացել է, թե կամուսնալուծվի: Արտյոմը տաք շամփուրով չորս անգամ խփել է իր ձախ ձեռքին՝ պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ: Եվ դուրս է եկել տնից: Այդ ժամանակ ներկա էր իրենց անչափահաս որդին:

Ինքը հեռախոսով կատարվածը պատմել է իր մայրիկին ու եղբորը: Նրանք եկել և տարել են իրեն ու երեխային:

Տուժողի պահանջն այն էր, որ Արտյոմը ենթարկվի քրեական պատասխանատվության:

Ընդհանուր իրավասության դատարանը Արտյոմ Շ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով ու դատապարտել է 100 հազար դրամ տուգանքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում