Երևանում այսօր կեսօրին հնչած կրակոցներից տուժածը, ինչպես «Փաստինֆո»-ին հայտնել են «Էրեբունի» ԲԿ-ից,1993թ-ին ծնված Լևոն Արամի Հարությանյանն է: Մեր ունեցած տեղեկություններով նա «Շարլոտ» գիշերային ակումբի սեփականատիրոջ որդին է:
Բարեբախտաբար, երիտասարդի վնասվածքը լուրջ չի եղել, և առաջին բուժօգնություն ստանալուց հետո նա գնացել է տուն: Հիվանդանոցի ընդունարանից «Փաստինֆո»-ին հայտնեցին նաև, որ վնասվաքը եղել է ձախ ոտնաթաթի շրջանում:
Ի դեպ, մեր տեղեկություններով, երիտասարդն ինքն է եղել իր Range Rover մակնիշի ավտոմեքենայի ղեկին: Ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են հրազենի կրակոցի հետքեր:
Ինչպես արդեն հայտնել ենք, նրա վրա կրակել են Երևանի Սարալանջ փողոցով երթևեկելիս: Դեպքի վայրում իրավապահների կողմից հայտնաբերվել է1 գնդակ և 5 պարկուճ, ևս 1-ն էլ նախաքննական մարմնին է ներկայացրել վիրավորվածի հայրը` գտնելով այն որդու շորերի միջից:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում