Մարդկության պատմության մեջ առաջին անգամ հղիությունից և ծննդաբերությունից մեկ տարվա ընթացքում 300 հազար կին է մահացել: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի տվյալները:
«Նման բան չի եղել մարդկության ողջ պատմության ընթացքում: Բնութագրական է նաև այն, որ Երկրի հերթական 7 միլիարդերորդ բնակիչը ծնվել է ոչ թե ծնելիության բարձր մակարդակի, այլ մանկական մահացության նվազեցման հետևանքով»,- ասվում է հաղորդագրությունում:
Դա վերաբերում է աշխարհի ամենաբազմազավակ տարածաշրջաններին` Ասիային, Աֆրիկային և Մերձավոր Արևելքին: Նշվում է, որ աշխարհի առնվազն 53 տոկոս երկրներում ծնելիության գործակիցը նվազել է մինչև 2.15-ը, իսկ դա պարզ վերարտադրության նվազագույն շեմն է: