Իսպանական «Ատլետիկո Մադրիդ»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է «Յուվենթուս»-ի հետ առաջիկա դիմակայության մասին.
« «Յուվենթուս»-ը միշտ հիանալի ակումբ է եղել: Դժվար է նրանց խաղում թերություններ գտնել: Պետք է չափազանց բարձր մակարդակի հանդիպում անցկացնենք: Միշտ «Յուվենթուս»-ին մեծ հարգանքով եմ վերաբերվել:
Ինչ վերաբերվում է Տևեսին, ապա պետք է նշեմ, որ նա գերազանց ֆուտբոլիստ է: Արգենտինացին իր մեջ միշտ վտանգ է պարունակում: Լավ գիտեմ նրան ու իմ ֆուտբոլիստներին ասել եմ, որ չպետք է նրան խաղադաշտում մտածելու հնարավորություն տանք: Մեզ բարդ հանդիպում է սպասվում»-ասել է Սիմեոնեն: