Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Սերժ Սարգսյանը վանում է ներդրողներին

Հունաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Եվրասիական միությանն անդամակցելուց հետո Հայաստանը գրավիչ կդառնա արտասահմանյան ներդրողների համար:

Հայաստանի իշխանությունների այս դիրքորոշումը մոտավորապես այն է, ինչ տարիներ առաջ Տիգրան Սարգսյանն էր հայտարարում համաշխարհային ճգնաժամի պայմաններում: Նա ասում էր, որ ճգնաժամն աշխարհում գրավիչ կդարձնի Հայաստանի տնտեսությունը, և այստեղ կհոսի կապիտալը՝ որպես խաղաղ նավահանգիստ: Կապիտալը չհոսեց Հայաստան՝ գերադասելով մնալ, այսպես կոչված, փոթորկվող աշխարհում:

Այսօր Սերժ Սարգսյանն ըստ էության նույն բանն է կրկնում, պարզապես յուրօրինակ տեղափոխումով՝ կապիտալը խաղաղվող աշխարհից կհոսի ճգնաժամային Եվրասիական միություն: Աբսո՞ւրդ է: Իհարկե՝ աբսուրդ է, սակայն Հայաստանի իշխանությունները միգուցե մտածում են, որ եթե ճգնաժամային աշխարհից կապիտալը չհոսեց խաղաղ Հայաստան, միգուցե խաղաղվող աշխարհից՝ տնտեսական կայունացման իմաստով խաղաղվող, կհոսի ճգնաժամային Եվրասիական միություն: Ի վերջո՝ գալ Հայաստան նշանակելու է գալ Եվրասիական միություն: Այսպիսով՝ իշխանություններն ըստ էության մտածում են, որ միգուցե ճգնաժամային Հայաստանը գրավիչ կլինի համաշխարհային կապիտալի համար:

Խնդիրն այն է, որ Եվրասիական միություն մտնելը նշանակում է մտնել ճգնաժամի մեջ՝ այն պարզ պատճառով, որ այս միության առաջամարտիկ կամ դրոշակակիր համարվող ռուսաստանյան տնտեսությունը գտնվում է չափազանց ծանր վիճակում՝ արևմտյան պատժամիջոցների պատճառով: Եվ այս պատժամիջոցներն ըստ էության արդեն իսկ զգալի ազդեցություն են թողնում ռուսաստանյան տնտեսության վրա: Սրան զուգահեռ՝ նվազում են նավթի համաշխարհային գները, ինչը մյուս կողմից է հարվածում ՌԴ տնտեսությանը:

Նման պայմաններում ՌԴ հետ կապված կամ միայն ՌԴ շուկայի հույսին գտնվող տնտեսությունները անկարող են խուսափել կորուստներից: Եվ ահա Սերժ Սարգսյանը կարծում է, որ համաշխարհային կապիտալը պետք է գա դեպի այս հեռանկար գնացող Հայաստան: Այլ կերպ ասած՝ սա նշանակում է, որ ըստ Սերժ Սարգսյանի՝ համաշխարհային կապիտալը խելացնոր կապիտալ է և պատրաստ է, այսպես ասած, «գրողի ծոցը» գալ և հայտնվել արևմտյան պատժամիջոցների հարվածների տակ գտնվող տնտեսական միջավայր:

Միայն Հայաստանի իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ ԵՏՄ գնացող Հայաստանն ավելի գրավիչ կդառնա արտաքին ներդրողների համար, այն էլ այն դեպքում, երբ Հայաստանն ուղիղ ցամաքային սահման չունի Եվրասիական միության հետ, ի հավելումն Ռուսաստանի տնտեսական խնդիրների, արդեն իսկ բավական է արտերկրի ներդրողներին զգուշանալու համար: Որովհետև Սերժ Սարգսյանի հայտարարությունը տնտեսապես ոչ ադեկվատ հայտարարություն է, իսկ նման հայտարարությունները խոսում են ընդհանրապես երկրի վիճակի մասին, եթե հնչում են նախագահական մակարդակով:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանն ըստ էության իր հայտարարությամբ իսկ համաշխարհային կապիտալին ցույց է տալիս, որ պետք չէ գալ Հայաստան: Եվ եթե սրան գումարվում են պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանի տնտեսության խնդիրները, ինչպես նաև Հայաստանի և ԵՏՄ հիմնական, այսպես ասած, մայրցաքամային մասի ուղիղ սահմանի բացակայությունը, ապա պարզ է դառնում, որ միջազգային բիզնեսի համար Հայաստանը դառնում է ոչ թե գրավիչ, այլ հակառակը՝ Հայաստանը գրավչությունը կորցնում է իշխանությունների ոչ ադեկվատ գնահատականների պայմաններում:

Եվ ուրեմն՝ Հայաստանի համար բիզնես-վարկի տեսանկյունից շատ ավելի նախընտրելի, գոնե չարյաց փոքրագույնը կլինի այն, որ այլևս չհնչեն նմանօրինակ հայտարարություններ, և Հայաստանն ինչքան հնարավոր է լուռ անդամակցի Եվրասիական միությանը: Հավատացեք, այդ լռությունը գոնե ինչ-որ բան կասի միջազգային ներդրողներին հայաստանյան իշխանությունների ադեկվատության առումով, այն տեսանկյունից, որ գոնե հասկանում են, թե ինչ են անում պետության հետ և լռում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում