Կատալոնական «Բարսելոնա»-ի երիտասարդ ֆուտբոլիստ Մունիր Էլ Հադդադին չի պատրաստվում հեռանալ ակումբից:
Վերջերս տեղեկություններ են տարածվել, թե ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալ»-ը և «Բավարիա»-ն: Ինքը` Մունիրը, արդեն հայտնել է, որ «Բարսելոնա»-ում նրան ամեն ինչ դուր է գալիս ու պատրաստվում է երկարաձգել պայմանագրի ժամկետը.
«Մունիրը երջանիկ է «Բարսելոնա»-ում: Նա ցանկանում է մնալ այստեղ: Կարծում եմ, որ նոր պայմանագրի հարցում խնդիրներ չեն առաջանա»-,ասել է ֆուտբոլիստի գործակալը: