Google-ը ձգտում է հետաքրքրել գովազդատուներին, որոնց այնքան էլ չեն ոգևորում էկրանի ծայրին տեղակայված փոքրիկ բաներները: Խոսքն այն գովազդային տեսահոլովակների, ինտերակտիվ գովազդի մասին է, որոնք զբաղեցնում են սմարթֆոնի կամ պլանշետների ամբողջ էկրանը:
Ինչպես ճյուղային AdAge պարբերականին պատմել է Google–ի գովազդային ստորաբաժանման ներկայացուցիչ Ջոնաթան Ալֆերնեսը, նոր գովազդը մտածվել է որպես նմանություն հեռուստատեսային հոլովակների ու սնդսուսափայլ ամսագրերում մեծ հայտարարությունների:
Վիդեոգովազդը հնարավոր կլինի բաց թողնել: Google-ում կարծում են, որ նման կարգի կոմերցիոն հայտարարությունները այդքան էլ չպետք է նյարդայնացնեն օգտատերերին:
Գովազդային մոդուլի ևս մեկ տարբերակ պետք է արտացոլվի բաների տեսքով, որը հրավիրում է օգտատիրոջը լիարժեք էկրանով դիտել այն: