Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

Եռյակը կամավոր է ընտրել խանության վեկտորը, նրանք բոլորը «դաբրո» ունեն. Ազատ Արշակյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը:

-Պարոն Արշակյան, արդեն մի քանի օր է՝ մեկնարկել են ոչ իշխանական եռյակի հանրահավաքները մարզերում: Դուք, որ միշտ ժողովրդի կողքին եք եղել, հիմա որտե՞ղ եք, և արդյոք այն պահանջները, որոնք առաջ է քաշում եռյակը, հասկանալի՞ են Ձեզ:

-Եռյակի բարձրացրած խնդիրները հասկանալի են, բայց ես կուզենայի այլ բան լսել: Այն հարցերը պիտի բարձրացվեին, որոնք հրատապ են Հայաստանի համար: Այսօր Հայաստանի թիվ մեկ հարցը ինքնիշխանության խնդիրն է, երկրորդը անվտանգության խնդիրն է, երրորդը՝ տնտեսականը: Դրանք փոխկապակցված են: Հայաստանին պարտադրված է քաղաքական վեկտոր դեպի խանություն: Այդ Եվրասիական միությունը, Մաքսային միությունը, ինչ անուն էլ ունենան, դրանք խանություն են, որովհետև և՛ Լուկաշենկոն իր երկրում խան է, և՛ Պուտինը Ռուսաստանում խան է, և՛ Նազարբաևը Ղազախստանում խան է: Այսինքն՝ մեր իշխանության և ընդդիմության առջև, որպես իշխանական վերնախավի, հենց այդ հարցն է դրված՝ Հայաստանը տանել դեպի ժողովրդավարությո՞ւն, դեպի ազատություններ ու բարգավաճո՞ւմ, թե՞ տանել դեպի թշվառություն, քանի որ այդ երեք երկրներն էլ բարգավաճող, զարգացող տնտեսություն չունեն: Նրանց սպառնում է թշվառություն:

-Այսինքն՝ եռյակն ի՞նչ պահանջներ պիտի առաջ քաշեր՝ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությա՞ն, կամ գոնե պետք է ընդդիմանայի՞ն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, սակայն նրանք այդ վեկտորը կա՛մ ողջունում են, կա՛մ անխուսափելի են համարում:

-ՀՀԿ-ական իշխանությունը պարտադրված մասամբ հրաժարվեց փոխլարցման քաղաքականությունից, այսինքն՝ բազմավեկտոր քաղաքականությունից: Եվ այսօր ինձ զարմացնում է Հայաստանում տիրող իրավիճակը, որովհետև երբ տեղ բացվեց փոխլրացման քաղաքականություն վարելու, ավելի շատ եվրոպական, ավելի քիչ խանական ուղղություն որդեգրելու համար, մեր ընդդիմություն կոչվածը կամավոր ընտրեց խանական տարբերակը: Ընդդիմությանը ոչ ոք չի պարտադրում որևէ ուղղություն, նրանք ընտրելու հնարավորություն ունեն: Մեր զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն իրենց նախագահը չէ, պատասխանատվությունն ավելի պակաս է: Նրանց մեծամասնությունը պիտի ընտրեր փոխլրացման տարբերակի եվրոպական, ազատության, ժողովրդավարության, տնտեսական բարգավաճման ուղին: Այդ բաց խոռոչը պիտի իրենք լրացնեին, և հանկարծ մերոնք հանձնվեցին և ավելի շատ միաբևեռ խանություն են ընտրում: Դրանք փոքրիկ խաներ են, պատկերացնում են, որ իրենք էլ մարզային, նախարարական խաներ կդառնան, դրա համար էլ որևէ պայման չդրեցին, այսինքն՝ «դաբրո» ունեն:

Ավելի վատ բան տեղի ունեցավ. նրանց կողքին կանգնել է «Ժառանգությունը»: Ես չեմ հասկանում, որ «Ժառանգությունը», որի տոմսի վրա գրված է «արևմուտք», նստել է «արևելք» գնացող գնացքը: Գնացքից թռչելու ժամանակ կա, ի՞նչ են անելու: Ես կարծում եմ, որ դրա պատճառներն ավելի վատն են՝ դաբրոներ ունեն, ուղղորդվող են, ինքնուրույն վճիռ նրանք չեն կարող կայացնել:

-Ո՞վ է տալիս «դաբրո», «Բարգավաճ Հայաստա՞նը»:

-ԲՀԿ-ն ևս ստանում է «դաբրո», որն առաց «դաբրոների» որևէ լուրջ ակցիայի չի մասնակցի, որովհետև չի ցանկանա վտանգել իր բարգավաճությունը: Ուրեմն նա «դաբրո» ունի: Ես համաձայն եմ, որ այդ ուժն ունենա «դաբրո», ճանաչում են նրա այդ իրավունքը, որ նա լինի այդ խանությունում, դա նույնիսկ բնական եմ համարում, բայց, օրինակ, «Ժառանգության» դեպքում չեմ հասկանում:

-Պատկերացնո՞ւմ եք այս քաղաքական ուժի հետ ապագա: Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք եռյակի կողքին պայքարելիս:

-Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ինձ տեսնում եմ նոր եկող ուժերի հետ, որոնք կգան հանուն անկախության, հանուն ժողովրդավարության և տնտեսական բարգավաճման: Ես կարծում եմ, որ նրանց տեղը բաց է: Այսինքն՝ հիմա մենք ունենք մի բևեռ, որն ընտրում է խանությունն ու թշվառությունը: Մյուս թևը՝ ազատությունների թևը, մեր թևը, հայկական պետության ու ժողովրդի թևն ազատ է: Ես հույս ունեմ, որ առաջիկայում կձևավորվի այդ շարժումը, մեր համբերությունը կսպառվի, և մենք կզբաղվենք հայրենիքի փրկությամբ:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում