Իսպանական «Ռեալ Մադրիդ»-ը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրային:
Իսպանական լրատվամիջոցները նշում են, որ ըստ նոր պայմանագրի`Խեդիրան տարեկան կվաստակի 4 մլն եվրո: 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի ավարտից հետո:
Նշենք, որ Խեդիրայի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում են «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: Անգլիական ակումբները պատրաստ են մեծ գումարներ ծախսել, որպեսզի գերմանացի կիսապաշտպանը տեղափոխվի Պրեմիեր Լիգա: