«Հանրապետական» խմբակցության պատգամավորները կրկին բոյկոտեցին ոչ իշխանական ուժերի հրավիրած արտահերթ նիստը: Եվ քվորում չլինելու պատճառով նիստը տապալվեց: Նիստին ներկայացել էին 37 պատգամավորներ ոչ իշխանական քառյակի՝ ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Դաշնակցություն», ինչպես նաև՝ «Օրինաց երկիր» խմբակցություններից: Այս 5 խմբակցությունների ոչ բոլոր պատգամավորներն էին ներկայացել արտահերթ նիստին, քանի որ նրանցից մի քանիսը ԵԽԽՎ-ում Հայաստանյան պատվիրակության անդամ են և այս օրերին գտնվում են Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ ոչ իշխանական ուժերն արտահերթ նիստը հրավիրել էին՝ քննարկելու «Շահութահարկի մասին» օրենքը, որը առևտրականների շրջանակում մեծ դժգոհություն էր առաջացրել: Այս ուժերն այդ օրենքում նոր փոփոխություններ անելու մասին նախագիծ էին ներկայացնում: