Չնայած ԱՄՆ-ի ղեկավարությամբ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դիրքերի ուղղությամբ կոալիցիայի հասցրած օդային հարվածներին՝ զինյալները շարունակում են գրոհել: Հնարավոր է՝ Արևմուտքը ստիպված լինի քննարկել ցամաքային գործողություն իրականացնելու հարցը: Որոշ տվյալներով՝ ահաբեկիչները մոտենում են Բաղդադին: Նրանց դիմակայում են քրդական զինված խմբավորումները, հայտնում է RT կայքը:
ԱՄՆ-ը հակաահաբեկչական կոալիցիա է ձևավորում և գնալով ավելի հաճախ է օդային հարվածներ հասցնում Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» զինյալների դիրքերի ուղղությամբ: